Ադրբեջանի վարչապետը մեղադրել է միջազգային միջնորդ կազմակերպություններին
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն ԼՂ հակամարտության լուծման խնդրի մեջ ներգրավված միջազգային կառույցներին մեղադրել է անարդարության համար։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Նախարարների կաբինետի առջև ելույթ ունենալիս վարչապետ Արթուր Ռասիզադեն հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի լուծումից խուսափում է, իսկ միջազգային կառույցները անարդար դիրք են բռնել։ Ներքին լսարանի համար ելույթ ունեցող Ռասիզադեն, Ադրբեջանում տիրող ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած խառնաշփոթը մարելու համար, հայտարարել է, որ ադրբեջանական բանակին, բացի պետբյուջեից հատկացված գումարներից, այլ աղբյուրներից ևս 70 մլն մանաթ, կամ 50 մլն դոլար է ուղղվել։
Մանաթի կտրուկ արժեզրկման պատճառով բանակին հատկացվելիք գումարները ֆինանսական խնդիրներ են առաջացրել զինված ուժերի համար։