Մակրոնը նշել է, թե ինչ է ասելու Թրամփին Պուտինի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից կպահանջի ավելի կոշտ լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նրա խոսքերը հայտնում է France 24-ը։
«Ես նրան կասեմ՝ նախագահ Պուտինի հետ դու չես կարող թույլ լինել: Դա ձեր շահերից չի բխում», - ասել է Մակրոնը։
Նա նաև նշել է, որ չի նախատեսում է զորք ուղարկել Ուկրաինա, սակայն նշել է, որ Ֆրանսիան դիտարկում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Ռուսաստանի հետ հնարավոր զինադադարի համաձայնագրից հետո։