Ստամբուլի իշխանությունները ձյան տեղումների պատճառով չեղարկել են դպրոցներում դասերը
Ձյան առատ տեղումների պատճառով Ստամբուլի իշխանությունները չեղարկել են դպրոցներում դասերը, արգելել են մոտոցիկլետով առաքիչներին օգտվել քաղաքի ճանապարհներից, չեղարկել են հարյուրավոր չվերթներ։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Այս շաբաթ Ստամբուլում ձնահյուսեր կարող են հայտնվել չորսօրյա ձյան տեղումների և «սիբիրյան» ցիկլոնի ազդեցության տակ ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով,
աղբյուրի փոխանցմամբ, այդ մասին ավելի վաղ հայտնել էին թուրք կանխատեսողները։
Քաղաքի որոշ հատվածներում կայուն ձնածածկ է գոյացել, իսկ որոշ հատվածներում ձյունն անմիջապես հալվել է, սակայն օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ուրբաթ օրը ձյունը ծածկելու է ամբողջ քաղաքը։