Իսրայելի ՊՆ-ն բանակին հրամայել է ուժեղացնել հակաահաբեկչական գործողությունները
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է Իսրայելի պաշտպանության ուժերին ուժեղացնել հակաահաբեկչական գործողությունները Պաղեստինի փախստականների ճամբարներում Թել Ավիվի արվարձանում ավտոբուսի պայթյունից հետո:
Այս մասին հայտնում է Ynet կայքը:
Պայթյուններից անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կառավարության արտահերթ նիստ է հրավիրել։
Բացի այդ, երկրում անմիջապես դադարեցվել է հասարակական տրանսպորտի և բոլոր գնացքների շարժը: