Չինացի վիրուսաբանները նոր վիրուս են հայտնաբերել, որն ընդունակ է վարակել մարդկանց
Չինացի վիրուսաբանները հայտնաբերել են չղջիկների նոր կորոնավիրուս, որը կարող է մարդկանց փոխանցվել COVID-19-ի նման:
Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Հրապարակման համաձայն՝ սա HKU5 կորոնավիրուսի նոր տեսակ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում ճապոնական չղջիկի մեջ։
Հետազոտությունն անցկացրել են Գուանչժոուի Չինաստանի գիտությունների ակադեմիայի, Ուհանի համալսարանի և Գուանչժոուի լաբորատորիայում Վուհան վիրուսաբանության ինստիտուտի մասնագետները:
Գիտնականները պարզել են, որ չղջիկների վիրուսն ունակ է վարակել մարդու բջիջները։