Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում է
Մամուլ

Ովքեր են գրելու Ալիևի պահանջած Սահմանադրությունը և երբ կանցկացնեն հանրաքվեն

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշել էր ապազգային մտքերով ժողովրդի գլուխն արդուկել` դրանք փաթեթավորելով «գաղափարական ուղերձ» անվան տակ եւ ներկայացնելով որպես իր հորինած «իրական Հայաստանի» նախագիծ` 14 կետից կազմված։ Դրանցից ամենավտանգավորը նոր սահմանադրության «անհրաժեշտությունն» է, որը պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջն է։

Եվ չնայած Փաշինյանը խոստացել էր, որ նոր սահմանադրության հարցին կանդրադառնա 2026 թ. ընտրություններից հետո, իր այդ խոստումից էլ հրաժարվեց, ինչը, բնականաբար, բուռն արձագանքի արժանացավ: Շատերին հուզում է այն հարցը, թե ինչու է շտապում Նիկոլ Փաշինյանը։ «Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրության ընդունումը, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս: Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցնում է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- հայտարարեց նա։ 

Պաշտոնական Բաքուն, հիշեցնենք, խաղաղության պայմանագիր կնքելու նախապայմաններից մեկը դիտարկում է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, Անկախության հռչակագիրը սահմանադրության ներածությունից հեռացնելը, որով նաեւ թղթի վրա կլուծի Արցախի հարցը։ Չնայած Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական դատարանն արդեն ադրբեջանահաճո որոշում է ընդունել` ընդդեմ Հռչակագրի, սակայն Ալիեւին դա չի բավարարում, նա ուզում է, որ Հայաստանն ունենա նոր Սահմանադրություն, որտեղ Արցախի մասին հիշատակում չլինի։ 

Փաշինյանի ապազգային ուղերձը մեծ ալիք է բարձրացրել քաղաքական-հասարակական շրջանակներում, քննարկման թոփ թեման է դարձել: Ոմանք անգամ կարծիք հայտնեցին, թե դա էր Փաշինյանի վերջին ամիսների ակտիվացման իրական նպատակը։ Իսկ ՔՊ-ական թիմում խոսում են այն մասին, որ մինչեւ համապետական ընտրություններ հանրաքվե չի անցկացվի։ Այս հարցը պարբերաբար քննարկում են կուսակցության փակ նիստերում, եւ ՔՊ-ականների մեծ մասն ասել է, որ մինչեւ համապետական ընտրությունները հանրաքվե անցկացնելը կարող է ծանր նստել իրենց վրա, ընդհուպ կարող են կորցնել իշխանությունը։  Քանի որ մարդկանց դժվար է լինելու համոզել, որ նոր սահմանադրությունը Ալիեւի պահանջը չէ: Չէ՞ որ, եթե Փաշինյանն ուզենար սահմանադրություն փոխել, ապա դա կաներ ավելի վաղ, հատկապես որ իշխանության գալուն պես խոստացել էր փոխել այն` հրաժարվել Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից, սակայն մինչ օրս հարմարավետ տեղավորվել է այդ կոստյումի մեջ եւ անամոթաբար մոռացել է նաեւ այդ խոստումը: Հիշենք՝ անցած տարվա սեպտեմբերին սահմանադրական բարեփոխումների խորհրդի իշխանական անդամները մերժեցին սահմանադրության մեջ ամրագրված կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու՝ Դանիել Իոաննիսյանի առաջարկը: 2015-ին ներդրված այդ դրույթի համաձայն, Ազգային ժողով անցած ուժերից մեկը պարտադիր պետք է ունենա մանդատների մեծ մասը, եթե անգամ չի ստացել այդքան քվե։ Այն ժամանակ դա հիմնավորում էին նրանով, թե Հայաստանին կայունություն է պետք` եթե նման դրույթ չլինի, կարող է կառավարության ձեւավորումն անվերջ ձգձգվել` հաղթած ուժերը չկարողանան վարչապետ ընտրել։ 

Մինչեւ 2026-ի ընտրությունները հանրաքվեի անցկացումը, ըստ իշխանականների, դատապարտված է ձախողման, դժվար է պատկերացնել, որ 650 հազար մարդ կգնա կատարելու Ալիեւի պահանջը, որքան էլ Փաշինյանը համոզի, որ եթե չքվեարկեն, «պատերազմ կսկսվի»: Իսկ նոր էսկալացիայի դեպքում իշխանությունը զրո շանս կունենա վերընտրվելու, անգամ վարչական լծակները, քրեական հեղինակություններն ու արտաքին հովանավորները չեն փրկի Նիկոլ Փաշինյանին։ Ուստի ՔՊ-ում որոշել են այդ հարցին անդրադառնալ համապետական ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ որոշել են հայտարարություններ անել` Ալիեւին խաբել-հավաստիացնել, որ պատրաստ են կատարել իր պահանջը եւ նախապատրաստվում են դրան։ Նկատենք, որ Փաշինյանն իր ուղերձում եւս չի խոսում հանրաքվե անցկացնելու, առավել եւս՝ դրա ժամկետների մասին, միայն նշում է, որ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք, իսկ երեկ արդարադատության նախարարը հայտարարեց, որ նոր սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչեւ նոր ընտրություններ, դրանից հետո որոշում կկայացվի նաեւ հանրաքվեի վերաբերյալ։ Սրբուհի Գալյանը չբացառեց նաեւ, որ նոր սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը: 
«Այս հարցի շուրջ դեռեւս վերջնական որոշում չունենք: Բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որեւէ բան չի փոխելու»,- ասաց նախարարը: Այսինքն՝ նրանք, ովքեր ձայն են տալու Նիկոլ Փաշինյանին, պետք է պատրաստ լինեն, որ դրանից հետո անպայման այս հարցն օրակարգ է բերվելու:  

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳՐԵԼՈՒ ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Անցած տարվա մայիսին Բաքվից հնչած հերթական հայտարարություններին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նոր սահմանադրության նախագիծ մշակել ու մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 30-ն այն հաստատել։ Փաշինյանը փոփոխություն կատարեց 2022-ին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշման մեջ՝ գործող խորհրդի ուսերին դնելով նորանկախ Հայաստանի ամենաամոթալի գործընթացներից մեկը՝ նոր սահմանադրություն գրելը, որտեղ հղում չի արվելու Անկախության հռչակագրին, որտեղ հակապետական դրույթներ են ամրագրվելու եւ Ալիեւի ցանկություններն են իրագործվելու: Այդ խորհուրդն ի պաշտոնե ղեկավարում է արդարադատության նախարարը, անդամներն են ՔՊ-ական երկու պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, նաեւ Էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը, Տիգրան Եգորյանը։ 

«Մի իշխանություն, որը հրաժարվեց Սահմանադրությունից հեռացնել ՀՀԿ-ի «կայուն մեծամասնության» արատավոր համակարգը, այժմ առաջարկում է «գաղափարախոսական» սահմանադրական հանրաքվե։ Ժողովուրդ ջան, պարզ չէ՞, թե ինչ պետք է անել։ Մերժում ենք առաջարկվող սահմանադրական հանրաքվեն»,- Փաշինյանի ուղերձին առաջին արձագանքողներից մեկն Էդմոն Մարուքյանն էր, որը նաեւ գրառում արեց, թե ՈՉ-ի ճակատ են ձեւավորելու։ Երեկ նա չցանկացավ պատասխանել մեր հարցերին, իսկ այն հարցին, որ խորհրդին է վերապահված նոր Սահմանադրություն գրելը, հարցով պատասխանեց՝  իսկ խորհուրդը նիստեր անո՞ւմ է։ Հիշեցնենք, որ վերջին անգամ խորհուրդը նիստ արել է անցած տարվա սեպտեմբերին։ 

Արթուր Սաքունցն էլ է արձագանքել Փաշինյանին՝ ֆեյսբուքյան իր էջում վերաթողարկելով Արման Բաբաջանյանի գրառումը եւ մեկնաբանելով․ «․․․Հիմա, երբ կա նման արտաքին պահանջ, ինքս էլ եմ գտնում, որ բոլորովին այլ իմաստ է ձեռք բերում սահմանադրության փոփոխության մասին խոսույթը»։ 

Դանիել Իոաննիսյանը կողմ է նոր սահմանադրությանը, ինքը վաղուց է խոսել դրա անհրաժեշտության մասին, քան Փաշինյանն է հայտարարել, եւ բացառեց, որ այն Ալիեւի պահանջով է գրվելու, ինչպես նաեւ՝ սահմանադրության տեքստի նախաբանից կհանվի Անկախության հռչակագրի հղումը․ «Ես պնդում եմ, որ Հայաստանում անցել են այն ժամանակները, երբ կարող են հանրաքվե կեղծել, եւ եթե գրենք «սահմանադրություն Ալիեւի համար», մարդիկ պարզապես կողմ չեն քվեարկի, եթե գրենք մի սահմանադրություն, որ Հայաստանի քաղաքացիների սրտով չլինի, այլ լինի պայմանական` այլմոլորակայինների սրտով, ապա ՀՀ քաղաքացիները չեն ընդունի: Կներեք, բայց ես ապուշ չեմ, որ գրեմ մի բան, որ մարդիկ հետո մերժեն, ես մազոխիստ չեմ, մի կողմ դրած, որ ես համարում եմ, որ պետք չի հռչակագրի հղումը հանել, բայց մարդ պետք է մազոխիստ լինի, որ սահմանադրությունում այնպիսի կարգավորում մտցնի, որ ամբողջ ռեֆորմը գրողի ծոցն ուղարկի»։

Դանիել Իոաննիսյանի հաշվարկներով, հանրաքվեն, լավագույն դեպքում, 2027 թվականին է հնարավոր իրականացնել, թեեւ չբացառեց, որ իշխանությունը շատուշատ բարեփոխումներ է կիսատ թողել: Իսկ մի քանի ամիս նիստեր չանելու պատճառը, նրա խոսքով, նախարարի փոփոխությունն է՝ Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո խորհուրդը նիստ չի արել: Բայց կարծում է, որ կարիք կա արագացնել գործընթացը։