Թրամփի Ուկրաինական գործարքը մոտ է կապիտուլյացիային. Ջոն Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած գործարքը Ուկրաինայում պատերազմին վերջ տալու վերաբերյալ բավականին մոտ է կապիտուլյացիայի:
Այս մասին Politico-ին ասել է Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Նա նաև զգուշացրել է, որ այս գործընթացը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դուրս գալուն ՆԱՏՕ-ից։
Բոլթոնը, ով հեռացավ Թրամփից արտաքին քաղաքական տարաձայնությունների պատճառով, ասել է, որ ցանկացած գործարք կթուլացնի Ուկրաինան և Եվրոպան:
Բոլթոնը նախազգուշացրել է, որ եվրոպացի առաջնորդները կարող են սխալ որոշում կայացնել, եթե նրանք հավանություն տան Պուտին-Թրամփ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրին, որը հնարավոր է ձեռք բերվի: