Վիգեն Սարգսյանն` ընտրական ցուցակների հրապարակման մասին. (տեսանյութ)
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունում քննարկվել է Ընդդեմ ցեղասպանությունների թեմայով գլոբալ ֆորումի կայացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Հանդիպումից հետո լրագրողները փորձեցին Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել` արդյո՞ք ՀՀԿ խմբակցությունում քննարկվել են նաև ընտրական օրենսգրքին վերաբերող հարցեր և արդյոք իշխանության ներկայացուցիչները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ թերևս չգիտի հանդիպում եղել է, թե ոչ: Վիգեն Սարգսյանից լրագրողները հետաքրքվեցին նաև արդյոք իշխանությունը զիջումների կգնա մասնավորապես նաև ընտրացուցակների հրապարակման մասով:
«Ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է, որի վերաբերյալ հստակ դիրքորոշում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին համահունչ: Այդ հարցի շուրջ իշխանություններն իրենց տեսակետը կներկայացնեն առաջիկա քննարկումների ընթացքում, իսկ եթե դուք ցանկանում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ապա ես կարծում եմ, որ ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է»,-շեշտեց նա:
Մանրամասները` տեսանյութում