Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հասարակություն

650 չօգտագործված կամ նյարդայնացրած սարք և մոտ 98 մլն դրամ ( $250,000)` երևանցիների բյուջեից

Մայրաքաղաքային այս մղձավանջի մեջ երևանցիները կհիշեն 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքերը: Yerkir.am-ը Երևանի քաղաքապետարան գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ ե՞րբ է քաղաքապետարանը ձեռք բերել կոպեկ ընդունող սարքերը, որոնք ավտոբուսների մեջ տեղադրվեցին ներկայիս վալիդատորների գործարկմանը նախորդող շրջանում, ո՞ր ընկերությունից կամ ընկերության միջոցով է ձեռք բերվել դրանք (տեղական կամ արտասահմանյան), քանի՞ հատ է ձեռք բերվել նման սարքավորում, որքա՞ն բյուջե է հատկացվել այդ սարքավորումները ձեռք բերելու համար, կոնկրետ ե՞րբ տեղադրվեցին դրանք ավտոբուսներում և որքա՞ն ժամանակ օգտագործվեցին: Գրավոր պատասխանի միջոցով քաղաքապետարանը պարզաբանել է, որ մետաղադրամներ ընդունող սարքերը ձեռք են բերվել 2 կազմակերպությունների՝ «Երևան» հիմնադրամի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից՝ 2021 և 2024 թվականներին:     

1․ «Երևան» հիմնադրամը մետաղադրամներ ընդունող սարքերը ձեռք բերելու համար «Օմնիկոմմ» ՍՊԸ-ի հետ 29.01.2021 թ. կնքել է պայմանագիր, և նշված ՍՊԸ-ի կողմից ձեռք է բերվել և տեղադրվել թվով 155 սարք, նշված ՍՊԸ-ին հատկացվել է 21,855,000 (քսանմեկ միլիոն ութ հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ:     

2․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մետաղադրամ ընդունող սարքերի ձեռքբերման համար կնքել է գնման երկու պայմանագիր 2021 և 2024 թվականներին։ 2021 թ. սեպտեմբերի 27-ին՝ «Նորայր Շախնազարյան Միքայելի» Ա/Ձ-ի, 2024 թ. մարտի 21-ին՝ «Ուանքլիք» ՍՊԸ-ի հետ գնման պայմանագրերով ձեռք է բերվել ընդհանուր 465 հատ սարք: 2021 թվականին գնվել է 405 հատ, որի համար ծախսվել է 67 մլն 800 հազար դրամ, 2024-ին՝ 60 հատ, 8 մլն 249 հազար 800 դրամ արժեքով: Ըստ գրավոր հավաստիացման՝ սարքերն ավտոբուսներում տեղադրվել են կնքված պայմանագրերի օրվանից 20 օր հետո և օգտագործվել են մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հանրագումարի բերելով՝ փաստենք, որ անցած 4 տարում քաղաքապետարանը ձեռք է բերել 620 սարք, բյուջեից ծախսել 97,904,800 դրամ (կլորացված՝ մոտ 98 մլն դրամ կամ մոտ 250 հազար դոլար):

Փաստենք, որ մետաղադրամների գնման այս ողջ գործընթացը տեղի է ունեցել քաղաքապետարանի՝ միասնական տոմսային համակարգի ներդրման ծրարգրերի քննարկմանը զուգահեռ: Այսինքն, քաղաքապետարանը, լավ իմանալով, որ ի վերջո անցնելու է միասնական տոմսային համակարգի ու էլեկտրոնային վճարման համակարգի, բյուջեից ծախսել է մոտ 250,000 դոլար, ձեռք բերել մետաղադրամներ ընդունող սարքեր: Դրանք մինչ 2024 թվականի նոյեմբերի 1-ը գրեթե չեն գործածվել քաղաքացիների կողմից, իսկ 2024 թվականի նոյեմբերի մեկից դեկտեմբերի 31-ն ընկած հատվածում, երբ հրահանգվեց վճարել միայն դրանցով և վարորդներին արգելվեց առձեռն ընդունել դրամը, քաղաքացիները դրանով միայն ստացան լրացուցիչ անհարմարություններ, նյարդային իրավիճակ ու բախում վարորդների հետ (հիշենք՝ սարքն ընդունում էր միայն 100 դրամանոցներ):

Ավելին, ինչպես Yerkir.am-ի հետ զրույցում միանգամայն իրավացիորեն նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, քաղաքապետարանը 2024 թ. մարտին գնել է ևս 60 հատ մետաղադրամ ընդունող սարք՝ ծախսելով ավելի քան 8 մլն դրամ (տե՛ս Yerkir.am-ի՝ վերը նշված տվյալները), և սա այն դեպքում, երբ Երևանի ավագանին նույն ամսին (մարտի 12-ին) կայացած նիստով ընդունել է միասնական տոմսային համակարգի ներդրման որոշում: Ընդհանրացնելով՝ փաստենք, որ Երևանի քաղաքապետարանը 2021-2024 թվականներին (2024 թվականին՝ ընդամենը մի քանի ամսվա համար)  քաղաքացիների հարկերի հաշվին վատնել է մոտ 250 հազար դոլար՝ ձեռք բերելով ու կիրառելով մետաղադրամ ընդունող 620 սարք, որոնք կա՛մ գրեթե չեն օգտագործվել քաղաքացիների կողմից, կա՛մ կիրառման  վերջին երկու ամիսներին նյարդայնացրել մարդկանց: Իսկ թե ինչ կարելի է էր անել Երևանի կամ սոցիալապես անապահով երևանաբնակների համար այդ պատկառելի գումարով՝ թող դատի ընթերցողը: