Հայտնի է, թե երբ և ինչ են քննարկելու Մակրոնն ու Թրամփը Վաշինգտոնում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարարի պատվիրակ Բենջամին Հադդադը։
«Հաջորդ շաբաթվա սկզբին Մակրոնը կգնա Թրամփի հետ հանդիպման՝ փոխանցելու Եվրոպայի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ և շեշտելու, որ Ուկրաինայի ապագան չպետք է որոշվի առանց նրա մասնակցության», - ասել է Հադադը։
Նրա խոսքով՝ ԵՄ երկրները Ռուսաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու մի քանի լծակներ ունեն։ Եվրոպան կարող է նաև անվտանգության երաշխիքներ տալ,-նշել է նախարարը: