Ապագան հասավ մարզային բժշկական կենտրոոններին. Անուշ Պողոսյան (լուսանկար)
Այսօր կառավարության նիստում հաստատվեց՝ ՀՀ բոլոր մարզային ենթակայության հիվանդանոցների կառավարման լիազորությունները մարզպետներից վերցրեցին և կառավարման լիազորությունները վերապահվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը:
«Ավելի գեղեցիկ «կոռուպցիոն կենտրոնացում» հնարավոր չէր պատկերացնել ՀՀ կառավարության ապակենտրոնացնող քաղաքականության ֆոնի վրա։ Հետաքրքիրն այն է, որ բոլոր մարզպետները բազմաթիվ առարկություններ են ներկայացրել, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը այս առարկություններին պատասխանել է շատ կարճ՝ «ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ»։