Արևմուտքը Վրաստանից պահանջել է «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ և միանալ պատժամիջոցներին. Թբիլիսիի քաղաքապետի բացահայտումները
Արևմուտքի ներկայացուցիչները պահանջել են բացել «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նրա խոսքերը մեջբերում է 1TV հեռուստաալիքը։
«Մեզ համար որոշակի ժամանակ դժվար էր խոսել այս մասին, որ, օրինակ, վարչապետի հետ կոպիտ խոսվում էր իր աշխատասենյակում, կուսակցության նախագահի հետ միասին, և ուղղակի փորձ էր արվում ուժի կիրառմամբ, երկրում երկրորդ ճակատ բացել»,- ասել է նա:
Դրանից բացի, նրա խոսքով, եղել է ուղղակի փորձ և կոպիտ ճնշում, որպեսզի Վրաստանը միանա պատժամիջոցներին, որոնք երկրի տնտեսության և ապագայի համար կլինեին կործանարար: