Եվրամիությունը ԼՂ հակամարտության լուծման նոր ծրագիր ունի
Եվրոպական Միությունը ԼՂ հակամարտության կարգավորման նոր ծրագիր ունի։ Այս մասին հայտարարել է Եվրամիության Ադրբեջանի ուղղությամբ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև քաղաքացիական հասրակությունների շփում պետք է կազմակերպվի։ Պետք է ֆինանսավորվեն հասրակական կազմակերպություններն այդ շփումները կազմակերպելու համար։
«Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակությունների, կանանց և երիտասարդական կազմակերպությունների միմյանց հետ շփումը։ Դուք միայն երկխոսությամբ կարող եք առաջ գնալ։ Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքը, սակայն կարևոր է նաև հասարակությունների շփումը։ Այս խնդրում ներգրավված է նաև Եվրամիության հատուկ ներկայացուցիչների ղեկավար Հարբերթ Սալբերին։ Նա այսօր կամ վաղը կլինի Բաքվում և կհանդիպի ինչպես պաշտոնյաների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Մալենա Մարդը: