Ադրբեջանն օկուպացված Արցախի Ակնա քաղաքում կստեղծի պատմաճարտարապետական թանգարանային համալիր
Ադրբեջանն օկուպացված Արցախի Ակնա քաղաքում կստեղծվի «Իմարեթ» պատմաճարտարապետական թանգարանային համալիրը։ Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը։
Նշվում է, որ թանգարանային համալիրի ստեղծումից հետո այնտեղ կիրականացվեն մի շարք միջազգային գիտաժողովներ: