Ադրբեջանում հերթական զորավարժությունն են անցկացրել՝ հարձակվողական թեմայով
Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվել ռազմածովային ուժերի ծովային հետևակի ստորաբաժանումների հետ։
Զորավարժության թեմայով եղանակային անբարենպաստ պայմաններում անտառածածկ և լեռնային տեղանքում շարժական խմբերն առաջ են շարժվել նախատեսված ուղղությամբ և հաղթահարել արգելքները:
Ադրբեջանական բանակի հաջող մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված փորձը կիրառելու, ինչպես նաև անձնակազմի դիմացկունությունը և գործնական հմտությունները բարելավելու նպատակով անցկացված վարժանքների ընթացքում բոլոր առաջադրանքները կատարվել են բարձր պրոֆեսիոնալիզմով, ձեռք են բերվել առաջադրված բոլոր նպատակները։