Բա դուք չեք տեսնու՞մ, որ համարյա յոթ տարի ա, մեր օդանավը, որի անունը երկիր ա, դուք չեք կարողանում վարել, արա ռադ եղեք, թող վարող գա... Ամալյան
Երգիչ-երգահան, 44-օրյա պատերազմում անմահացած Վարդան Ամալյանի հայր Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորդ էլ ձեր առօրյա կենցաղում հանդիպած կլինեք դեպքի, երբ որևէ մեկը ինչ֊որ բան է ուզում անել, չի ստացվում, չի շարունակում` վստահելով անելիքը նրան, ով ի տարբերություն իրեն կարող է անել, որովհետև նորմալ մարդը, թեկուզ կենցաղային հարցի դեպքում գիտակցում ա, որ կարևորը էդ ինչ֊որ բանի լինելնա, ոչ թե ում անելը...
Հիմա օրինակ, եթե ընկերդ ասում ա, տուր մեքենան վարեմ, ու դու գիտես, որ վարել ընդհանրապես չգիտի, ո՞նց կվստահես, կամ ես գնամ օդաչու ընկերոջս ասեմ օդանավդ վստահիր ինձ, էսօր ես թռնեմ...
Այ անննասուննե՜ր..... բա դուք չեք տեսնու՞մ, որ համարյա յոթ տարիա, մեր օդանավը, որի անունը երկիր ա, դուք չեք կարողանում վարել, արա ռադ եղեք, թող վարող գա...
Հիմա, եթե մեկնաբանող կլինի, թե ո՞վ գա, ասեմ, որ ցանկացած եկող օխճարից (ոչխար) լավ կվարի...
Սիրելի ուղևորներ ջան. պայքարեք, որ մեր օդանավը նախ առողջ վայրէջք, հետո արդեն ուժեղ, պինդ ու լուսավոր թռիչք ունենա...»: