Վարդենիսի ծեծկռտուքի հետ Ռուբեն Սիմոնյանը (Բոգոն) կապ չունի
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքը մամուլում մեծ արձագանք ստացավ: Ըստ տարածված լուրերի Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող, գծի տիրոջ՝ Արթուր Սարգսյանի (Ֆառի) թիկնապահները ծեծի են ենթարկել վարդենիսցի ազատամարտիկ Հեբոյի որդի Արման Խեչումյանին: Նույն լուրերի համաձայն՝ ծեծկռտուքի պատճառ է եղել Արմանի տաքսու գործը, ըստ որի, իբր ինքը գծատիրոջից հաճախորդ է փախցրել:
Newspresss.am-ի հավաստի տեղեկություններով` իրականում Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող գիծը պատկանում է բացառապես Արթուր Սարգսյանին (Ֆառի) և Բոգո մականունով Ռուբեն Սիմոնյանը, որևէ կապ չունի Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող գծի հետ: Իսկ գծատեր Արթուր Սարգսյանն էլ մեր տեղեկություններով տևական ժամանակ է, ինչ գտնվում է Մոսկվայում: Տեղի ունեցած ծեծկռտուքը կապ չի ունեցել ոչ ազատամարտիկի որդու տաքսի վարելու և ոչ էլ հաճախորդ փախցնելու հետ:
Ավելին՝ տարածված տեղեկատվությունը, ըստ որի ծեծկռտուքին մասնակցել է Բոգո մականունով Ռուբեն Սիմոնյանը, իրականության հետ որևէ կապ չունի: