Սահմանադրական փոփոխությունների գնալու քայլը Ադրբեջանի պահանջն է. Օհանյան
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա՝ նման անհրաժեշտություն միայն կարող է լինել, եթե կառավարման համակարգում փոփոխություններ անելու եզրահանգման գան։
Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ քայլն Ադրբեջանի պահանջն է. «Ադրբեջանը անընդհատ փորձում է նոր պահանջների, նոր պատժամիջոցների մասին խոսել»։