Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ Փաշինյանին
Մամուլ

ՍԴ նախագահը ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին ջանում է տանել ՍԴ. սպասում է Փաշինյանի համաձայնությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը ջանում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին տանել ՍԴ:

ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր: Նրա տեղը ՍԴ-ում մնում է թափուր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանը մտադիր է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ՍԴ տանել որպես դատավոր: Այս մասին Դիլանյանը հասցրել է նաեւ Նիկոլ Փաշինյանին, ու հիմա սպասում են նրա համաձայնությանը, բայց Փաշինյանը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել: Նա երկմտում է, քանի որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը դատարկ կմնա, իսկ ՔՊ-ի ներսում չկա համապատասխան գիտելիքներով ու փորձով մեկը, ում կնշանակեն այդ պաշտոնին: Արմեն Դիլանյանը մտերիմ շրջապատում հայտարարել է, որ Վլադիմիր Վարդանյանն իշխանության ներկայացուցիչ է, բացի դրանից փորձ ունի ոլորտում, ծանոթ է Սահմանադրական դատարանի անցուդարձին, տարբեր տարիների պաշտոններ է զբաղեցրել ՍԴ-ում, ուստի, ըստ Դիլանյանի, Վլադիմիր Վարդանյանը լավագույն կադրն է:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՍԴ Հանրային կապերի բաժին՝ տեղեկությունը ճշտելու, որտեղից էլ փոխանցեցին. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի նոր դատավորն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու:

Ինչ վերաբերում է հնարավոր թեկնածուի վերաբերյալ ոչ ֆորմալ քննարկումներին, ապա, տեղեկացնում ենք, որ ՍԴ նախագահի մասնակցությամբ որևէ քննարկում չի եղել։

Սահմանադրական դատարանի նախագահի համար դատավորի ցանկացած թեկնածուի դեպքում նախընտրելի չափորոշիչները հստակ են՝ ՍԴ դատավորի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանություն, մասնագիտական և բարոյական բարձր որակներ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: