Մակրոնը և Սթարմերը Վաշինգտոնում շտապ հանդիպում են խնդրել Դոնալդ Թրամփից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել են հանդիպել իր հետ և շատ շուտով կժամանեն ԱՄՆ։
Այս մասին Թրամփը նշել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը հավելել է, որ Մակրոնը նույնպես հանդիպում է խնդրել և գալու է Վաշինգտոն։
Հարցին, թե երբ կարելի է սպասել այս այցերին, ամերիկացի առաջնորդը պատասխանել է. «Շատ շուտով, հնարավոր է երկուշաբթի օրը»: