«Marlboro»-ն դատի է տվել հայկական «Ararat»-ին
Մոսկվայի արբիտրաժային դատարանը լսում է «Philip Morris Brands Sarl» ընկերության գործն ընդդեմ «Ararat» ծխախոտի, որով հայտնի ընկերությունը պահանջում է արգելել ՌԴ տարածքում հայկական ծխախոտի վաճառքը, քանի որ հայկական ծխախոտի լոգոտիպը կարող է թյուրիմացության մեջ գցել սպառողներին:
Ըստ «Ararat»-ի սեփականատիրոջ` լոգոտիպերը չեն կարող իրար նման լինել: Հայկական ծխախոտի լոգոտիպը գրանցված է Հայաստանում և նրա հիմքը Արարատ լեռն է:
Ըստ Regnum.ru կայքի` նման դատական լսումներ եղել են նաև Լիբանանում և Թայվանում, որտեղ դատավարությունն ավարտվել է «Ararat»-ի հաղթանակով, քանի որ դատարանը վճռել է, որ սպառողը չի կարող շփոթել «Ararat»-ի և «Marlboro»-ի տուփերը:
Ամեն դեպքում, «Philip Morris Brands Sarl» ընկերությունը պնդում է, որ «Ararat»-ը խանգարում է «Marlboro»-ի վաճառքին: Չի բացառվում, որ «Ararat»-ը իրականում խանգարում է «Marlboro»-ին, բայց ոչ նմանությամբ, այլև բարեխիղճ արտադրանքով: