Ռուսաստանը հաղթաթուղթ ունի Ուկրաինայի հարցով բանակցություններում. Թրամփ
Ռուսաստանը հաղթաթուղթ ունի Ուկրաինայի հարցով բանակցություններում, քանի որ վերահսկում է զգալի տարածքներ:
Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ ռուսները ցանկանում են վերջ տալ պատերազմին։ Ես իսկապես այդպես եմ կարծում։ Բայց նրանք հաղթաթուղթ ունեն, քանի որ շատ տարածքներ են գրավել, ուստի առավելություն ունեն»,- ասել է Թրամփը, հաղորդում է AFP-ն։
Ամերիկայի նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերսկսել Ուկրաինայի տարածքում օգտակար հանածոների համատեղ արդյունահանման վերաբերյալ Կիևի հետ գործարքը։
Թրամփը մեղադրել է Ուկրաինային նաև երկու օր առաջ կնքված գործարքը խափանելու մեջ։
«Մենք գործարք ունեցանք հազվագյուտ մետաղների վերաբերյալ, և նրանք խախտեցին այդ գործարքը երկու օր առաջ», - ասել է Թրամփը: