Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ՌՈ Հատուկ օպերատիվ ծառայության կողմից, առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ, ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը»։