Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ. Պեսկով
Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը ժամանակ է պահանջում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև փետրվարի վերջ կամ ավելի ուշ։
Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները նախ պետք է վերածնվեն, ապա վերականգնվեն։
«ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման առաջին քայլն արված է, դեռ վաղ է եզրակացություններ անել, բայց տրամադրությունները գործնական են: Երեկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջին հերթին քննարկել են իրենց հարաբերությունները։ Անհնար է մեկ օրում ամեն ինչ շտկել երկրների հարաբերություններում»,- ընդգծել է Պեսկովը։