Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Սասուն Խաչատրյանը Դանիել Իոաննիսյանի մոտ բարեխոսե՞լ է Կարեն Բատիկյանի համար. կողմերի պարզաբանումը

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության թեման գնալով թեժանում է: NEWSPRESS.am-ն անդրադարձել էր ՀԿԿ նախագահի 5 թեկնածուներից մեկին՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանին։ Մասնավորապես, գրել էինք, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել էր Դանիել Իոաննիսյանի հետ՝ խոսելու ՔԿ նախագահի տեղակալի մասին։

Մեկ այլ աղբյուրի համաձայն էլ` Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանն է փորձում «քավորություն» անել թեկնածուներից Կարեն Բատիկյանի համար։

Խոսքը նախկինում դատախազությունում աշխատած, հետագայում գրեթե բոլոր գործազուրկ իրավապահների օրինակով փաստաբան դարձած Կարեն Բատիկյանի մասին է:

Վերջինս հանրային կյանքում առանձնապես աչքի չի ընկել։ NEWSPRESS.am-ի տեղեկություններով, վերջին տարիներին հաճախ է լինում Միացյալ Նահանգներում, որտեղ բնակվում է նրա դուստրը։ Մեր ամերիկյան աղբյուրները նշում են, որ վերջերս նա դստեր համար շքեղ նվերներ է գնել՝ առանձնատուն և թանկարժեք ավտոմեքենա:

Ըստ մեր ստացած լուրերի` Բատիկյանն ԱՄՆ-ում սերտ կապի մեջ է եղել Արման Գևորգյանի` «Ծիծակ» մականունը կրող մի տղամարդու հետ, ով վերջերս հայտնվել էր ամերիկացի իրավապահների ուշադրության կենտրոնում և մեղադրվում էր մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ-ից Երևան թանկարժեք մեքենաներ ներմուծելու մեջ։

Մենք փորձեցինք կապ հաստատել Կարեն Բատիկյանի հետ և նրանից ճշտել տեղեկությունը։

«Ծիծակ» մականունը Կարեն Բատիկյանին ծանոթ չէր։ Համենայնդեպս, մեզ հետ զրույցում, նա ասաց, որ նման անունով մարդու չի ճանաչում։

«Չգիտեմ՝ ով է նման ինֆորմացիա տարածում։ Նույնիսկ ծիծաղս է գալիս, որովհետև ես ոչ «Ծիծակ» եմ ճանաչում, ոչ Սիսակ։ Չունեմ ընդհանրապես նման անձնավորություն իմ շրջապատում, չեմ էլ ունեցել և լսել, ոչ էլ խարդախությունների հետ եմ առնչվում, ընդհակառակը՝ միշտ խարդախությունների դեմ եմ պայքարել»,- ասաց Կարեն Բատիկյանը։

Ինչ վերաբերում է իր դստեր համար շքեղ նվերներ՝ առանձնատուն և թանկարժեք ավտոմեքենա գնելու հարցին, ապա Կարեն Բատիկյանը հերքեց՝ իր դստերը շքեղ նվերներ չի նվիրել։

«Դուստրս, որ լսի՝ երևի շատ կուրախանա։ Իմ դուստրն ԱՄՆ-ում սովորում է՝ փաստաբան դառնա, մեր ընտանիքում բոլորս իրավաբաններ ենք»,- ասաց նա։

Կարեն Բատիկյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե իր համար Սասուն Խաչատրյանն է փորձում «քավորություն» անել։ Նրա որակմամբ, տեղեկություններից ոչ մեկն արժանահավատ չէր։

«Այս ամենը զվարճալի անեկդոտի նման է՝ ո՛չ «Ծիծակ» եմ ճանաչում, ո՛չ առանձնատուն եմ գնել շքեղ, ո՛չ Սասուն Խաչատրյանն է ինձ համար միջնորդել։ Սա մրցույթ է, ինչպե՞ս կարող է միջնորդել»,- ասաց նա։

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ։ Նա նշեց, որ Սասուն Խաչատրյանին վաղուց չի հանդիպել։

Ինչ վերաբերում է հարցին, թե ծանո՞թ է արդյոք տեղեկություններին, ըստ որոնց Կարեն Բատիկյանի անունը կապում են ԱՄՆ-ում գտնվող հայազգի մի տղամարդու հետ, ով վերջերս հայտնվել էր ամերիկացի իրավապահների ուշադրության կենտրոնում, հաշվի առնելով, որ Իոաննիսյանը մշտապես պնդում է, թե մանրամասն ուսումնասիրում է թեկնածուների կենսագրության «մութ» դրվագները, նա պատասխանեց, որ տեղեկություններ հավաքում են բոլոր թեկնածուների մասին, բայց մինչև նրանց հետ հարցազրույցի օրը չեն հրապարկում, ինչ-որ առումով նաև փակ են պահում, թե որ թեկնածուի մասին ինչ տեղեկություն ունեն։

 «Ես, մինչև հարցազրույցը, ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե ում մասին ինչ տեղեկություն ունենք․ կարող է` ունենք, կարող է՝ ոչ, կարող է ունենք, բայց այդ տեղեկատվության վրա վստահ չենք, բայց դուք այդ տեղեկատվությունը փոխանցում եք լսրարանին»,- ասաց նա։

Իոաննիսյանը բոլորին հորդորում է իրենց փոխանցել ցանկացած տեղեկություն թեկնածուների մասին՝ հեռակապով, հանդիպման միջոցով, կամ ինչպես կցանկանան։

«Ամեն ինչ չի, որ հալած յուղի տեղ պետք է ընդունենք․ պարզ է, չէ՞, որ այդ տեղեկությունները պետք է ուսումնասիրվեն։ Բայց շնորհակալ կլինեմ բոլորին, ովքեր թեկնածուների մասին տեղեկություն հրապարակեն կամ մեզ փոխանցեն։ Երկու դեպքում էլ օգտակար կլինեն»,- ասաց Իոաննիսյանը։

Արմինե Մկրտումյան