ՀԱԿ-ը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ
Այսօր Ազգային ժողովում Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպում են խմբակցությունների հետ: ՀԱԿ խմբակցության հետ ևս այսօր հանդիպում եղել է: ԱԺ լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է զերծ մնա որևէ մեկնաբանության կամ կարծիքի հրապարակումից քանի դեռ բանակցությունների ներքին ընթացքն ավարտված չէ: Նա նաև տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց ընդդիմության հետ քննարկման հանձնաժողով ուղարկելու հարցը:
Զուրաբյանը նշեց, որ խոսել են ընտրություններից հետո ցուցակների հրապարակման մասին, սակայն չի կարող առաջին հանդիպումից տեսակետ արտահայտել, բայց տպավորություն է, որ հանձնաժողովում մարդիկ են, ովքեր ուզում են օգնել Հայաստանին: