Ադրբեջանը շարունակում է անտուններով բնակեցնել օկուպացված Արցախի Մեխակավան քաղաքը
Ադրբեջանը շարունակում է անտուններով բնակեցնել օկուպացված Արցախի Մեխակավան քաղաքը:
Հանրապետության տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, կիսավարտ ու վարչական շենքերում նախկինում ժամանակավորապես տեղավորված ընտանիքներն այսօր Բաքվի Գարադաղի շրջանից մեկնել են օկուպացված Մեխակավան:
Այս փուլում քաղաք է մեկնել 37 ընտանիք (212 մարդ)։ Նշենք, որ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանը գրեթե ամեն շաբաթ անտունների խմբաքանակ է ուղարկում բնակվելու հատկապես Արցախի հարավ-արևելյան հատվածում գտնվող Մեխակավան քաղաք: