Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում է
Մամուլ

Համաշխարհային բանկը չգիտի, որ սրանք 6 միլիարդ դոլար էլ ժողովրդից են վերցրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին տված ասուլիսի ժամանակ կանխատեսումներ արեց Հայաստանի տնտեսության ճակատագրի վերաբերյալ, նկատեց նաեւ, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները հանվելուց հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական վիճակը, մեղմ ասած, կվատանա։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այնքան էլ չի կիսում Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, նա իր վերլուծությունն ունի։ 


«Ես հարյուր տոկոս համաձայն չեմ երկրորդ նախագահի եզրակացությունների հետ։ Մենք կկորցնենք վերաարտահանումը` 10-15 միլիարդ շուկա, եթե ՌԴ-ի վրայից սանկցիաները հանեն», բայց Հայաստանը մեկ այլ առավելություն կստանա. «Ռուսները փոխելու են տնտեսությունը, շինարարության մեծ կարիք են ունենալու, բացվելու է մեզ համար նոր շուկա»։

Ինչպե՞ս պետք է Հայաստանը փոխհատուցի վերաարտահանման կորուստը։ «Շունչ է քաշելու Իրանը, որի հետ այլ խնդիր կա՝ ճամփա չունենք։ 2020-ին Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը։ Հալիձորով ճամփան, որ հիմա կա, ճամփա չի, բեռնատարները չեն կարողանում անցնել։ Իրանից 40 տոննա բարձված բեռնատար էր գալիս, հիմա 20-ից ավելի չի լինում։ Իշխանությունը նոր ճամփա չի սարքում, 3-4 անգամ մրցույթ հայտարարեց` չի համարձակվում շինարարություն անել։ Եթե ինձ հարցնեք՝ ամեն ստից բանի համար պետական պարտքը չէի մեծացնի, այլ չինացիների հաշվին կկառուցեի նոր ճանապարհ։ Հալիձորով կգնայինք, բայց ոչ թե ձորով, այլ՝ բարձր կամրջով։ Որտեղ սարերը խանգարում են, թունել ենք փորում»,- ասաց Բագրատյանը։

Նա նշեց, որ այս նախագիծը կա՝ 9 թունելով եւ 17 կամրջով։ Իրանը, ըստ նրա, Հայաստանի կարիքը շատ ունի, եւ այդ ճանապարհով մենք դուրս ենք գալիս արաբական աշխարհ` դառնում Մետաքսի ճանապարհի բաղկացուցիչ մաս։ «Սա չի անում դա, սրանց ուղեղը չի հասնում։ Կարելի է ոչ միայն փոխհատուցել վերաարտահանման կորուստները, այլեւ գերազանցել` ստանալով շատ մեծ շուկա Ռուսաստանում։ Երկրորդը՝ Իրանի հետ կզարգանա: Երրորդը՝ կարող է բացվել աբխազական երկաթգիծը։ Այն իրոք բացվելու վրա է, որովհետեւ Վրաստանը տեսնում է, որ այդ երկաթգիծը չունենալու պատճառով շատ մեծ եկամուտներ է կորցնում։ Վրաստանն էլ Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելիս մի քիչ կշտացել է, որովհետեւ գործատուների մեծ մասը կա՛մ թուրքեր են, կա՛մ ադրբեջանցիք։ Վրացիներն իրենց մոտ աշխատող են»,-ասաց Բագրատյանը։ Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման մասին՝ նախկին վարչապետը նշեց, որ դեմ չեն Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելուն` ճանապարհը բացվի, առեւտուր լինի։ 

Հարցրինք` ի վերջո, որքա՞ն է Հայաստանի պարտքը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը մանիպուլացնող տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ ստում են, երբ ասում են, թե ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ է։ Ասում էր, որ դրա կեսն է արտաքին պարտք, եւ շատերը բացահայտեցին նրա սուտը, որ մնացած գումարն էլ ներքին պարտք է, որն էականորեն չի տարբերվում արտաքին պարտքից։ Բագրատյանը շեշտեց՝ Պապոյանին անձամբ է ճանաչում, ասում է՝ նա չի հասկանում ՀՀ պարտքից։ 

«Մենք ասում ենք՝ ՀՀ պարտքն է աճել, չենք ասում՝ արտաքին կամ ներքին։ ՀՀ պարտքը 12 միլիարդ դոլար է, որի 6 տոկոսը՝ արտաքին, 6-ը՝ ներքին, որը սպասարկելը արտաքինի համեմատ 14 տոկոսով թանկ է։ Ինձ հետաքրքրում է, թե այդ պարտքը սպասարկելու համար տարեկան որքան գումար է ծախսվում»,- ասաց նա։

Բագրատյանը նշեց, որ ՀՀ պարտքը սպասարկելու համար տարեկան ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը տոկոսն է, կեսը՝ մայր գումարը։ 

«Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին 100 միլիարդ դրամ էր` 10 անգամ ավելացել է։ Ես չեմ կարծում, որ էկոնոմիկայի նախարարն իր ունեցած գիտելիքներով սա հասկանում է։ Համաշխարհային բանկը չգիտի, որ սրանք 6 միլիարդ դոլար էլ ժողովրդից են վերցրել։ Հայաստանում դուք չեք կարող ներքին պարտքի արժեթուղթ գնել, չկա նման բան։ Եթե խնայողություն ունեք, կարող եք դեպոզիտ դնել բանկում, ուրիշ ոչինչ հնարավոր չի։ ԱՄՆ-ում հնարավոր է պետական արժեթուղթ գնել, Հայաստանում կարող ես գնել, բայց բանկերի միջոցով։ Պետությունն էս փողը տալիս է բանկերին, սրանք պետությունից 7 տոկոսով վերցնում են, 14 տոկոսով ծախում են։ Բանկերում ձեւավորված շահույթն անցած տարի 450 միլիարդ դրամ է` երկու անգամ ավել է, քան ամբողջ տնտեսության շահույթը։ Սա էլ մի չարիք է»,- հավելեց նա։