Ռուսական բանակը մոտեցել է Կուպյանսկին
Ուկրաինայի հյուսիս-արևելքում ռուսական զորքերը մոտեցել են Կուպյանսկ քաղաքին։ Այս մասին ազգային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կուպյանսկի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Բեսեդինը։
Նրա խոսքով՝ ռուսական բանակն արդեն շատ մոտ է շրջկենտրոնին, իսկ առաջնագծի ողջ երկայնքով՝ թե՛ հյուսիսից, թե՛ հարավից՝ անընդհատ գնդակոծվում է քաղաքը բոլոր տեսակի զինատեսակներով։
«Իրավիճակը հիմա շատ ծանր է և կրիտիկական։ Դա վերաբերում է առաջնագծին, անվտանգության իրավիճակին, սոցիալական և այլ ենթակառուցվածքներին։ Բացի անվտանգային իրավիճակից, մեզ հիմա անհանգստացնում են նաև եղանակային պայմանները»,- ասել է Բեսեդինը։