Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանի նախագահը կնախընտրեր, որ բոլոր արցախցիները սպանված լինեին․ Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները հատել են բոլոր կարմիր գծերը: Արցախը հանձնելուց հետո նրանք այժմ վտանգում են Հայաստանի Հանրապետության գոյությունը: Այս տագնապալի զարգացումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ողջ ղեկավարության մեղքն է՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից և վերջացրած նրա նախարարներով, Ազգային ժողովի խոսնակով և խորհրդարանական մեծամասնությամբ:

Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի համաձայնությունն ապօրինի էր, քանի որ նա իրավասություն չուներ Արցախի նկատմամբ: Գիտակցելով դա, վարչապետը չի դիմել ոչ Ազգային ժողովի, ոչ էլ Սահմանադրական դատարանի վավերացմանը՝ հռչակագիրը ստորագրելուց ոչ առաջ, ոչ էլ հետո: 2020 թվականի պատերազմից առաջ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ նա Հայաստանի Հանրապետության վարչապետն էր և ոչ մի կապ չուներ Արցախի հետ, միաժամանակ բարձրաձայն հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Սա նրա բազմաթիվ հակասական հայտարարություններից մեկն է։

Ամբողջ աշխարհում իշխանության ղեկավարների մեծ մասը հրաժարական է տալիս պատերազմում նման կործանարար կորուստներ կրելուց անմիջապես հետո: Նրանք ընդունում են իրենց ձախողումը և իրենց տեղը զիջում են մեկ ուրիշին, որը կարողանա փրկել այն, ինչ մնացել է: Փաշինյանը, որպես հոգեբանորեն ջախջախված մարդ, չի կարող պատշաճ կերպով կառավարել երկիրը և վերականգնել իր մեղքով հասցված վնասը։

Փաշինյանը համառորեն կառչում է իշխանությունից՝ դրանով իսկ մեծացնելով վնասներն ու կորուստները: 2020 թվականի պատերազմից ի վեր նա ոչ մի անգամ չի օգտագործել Արցախ բառը և երբեք չի նշել արցախցիների վերադարձի իրավունքի մասին: Նա մատը մատին չի տվել Բաքվում դատվող Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար: Նա պնդում է, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ չեն, թեև նրանք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր:

Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը նույնքան ապաշնորհ է, որքան վարչապետը, անցյալ շաբաթ ևս մեկ անգամ խենթ ու խելառ պատասխաններ տվեց արցախցի լրագրողի պարզ հարցին: Հարցը հետևյալն էր. «Ե՞րբ եմ վերադառնալու Արցախ»։

Սիմոնյանը պատասխանեց. «Երբ անվտանգ լինի, երբ մենք խաղաղության պայմանագիր կկնքենք։ Դուք այնտեղից դուրս եկաք, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք։ Այն զենքով պայքարեիք, որ Հայաստանը թողել էր։ Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է»: Սա Փաշինյանի կլանի սովորական մարտավարությունն է՝ իրենց ձախողումների համար մեղքը բարդել բոլորի վրա։

Իրավիճակն ավելի սրվեց, երբ լրագրողը Սիմոնյանին հարցրեց, թե ինչու է խուսափում Արցախ անունն օգտագործելուց, նա լրիվ անհեթեթ ժխտողական պատասխան տվեց. «Ես քաղաքական գործիչ եմ, օրինակ, դեմ եմ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անունով, և ես քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ»։ Նա Արցախ ասելն անամոթաբար համեմատեց թուրքի կամ ադրբեջանցու կողմից հայկական քաղաքը թուրքական անունով կոչելու հետ…

Միայն պարտված բարձրաստիճան պաշտոնյան կարող է այսպես արտահայտվել։ Նա շատ լավ գիտի, որ արցախցիները պայքարել են իրենց ուժերի ներածի չափով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին 24 ժամվա ընթացքում սպանելով 205 ադրբեջանցի զինվորների և վիրավորելով 1004-ին, սակայն անկարող էին շարունակել դիմակայել լավ զինված թշնամուն, որն իրենցից շատ ավելի հզոր էր: Նրանք այլընտրանք չունեին, քան հեռանալ: Եթե նրանք ավելի երկար մնային, բոլորն էլ կկոտորվեին ադրբեջանական զորքերի կողմից: Միգուցե Սիմոնյանն այս արդյունքն էր նախընտրում։

Բազմաթիվ ապացույցներ կան նախորդ մարտերի ժամանակ ադրբեջանցի զինվորների դաժան պահվածքի մասին, երբ նրանք տեսանկարահանել էին տարեց քաղաքացիական տղամարդու գլխատումը։ Մեկ այլ սարսափելի հանցավոր գործողությունում, որ ադրբեջանցի զինվորները «հպարտորեն» տեսանկարահանել էին, նրանք խոշտանգել, անդամահատել, բռնաբարել և սպանել էին հայ կին զինվորական Անուշ Ապետյանին 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ՝ կտրելով նրա ոտքերը, կտրած մատը դնելով բերանը, հանելով աչքը և այն փոխարինելով քարով․․․ Սրանք սահմռկեցուցիչ պատերազմական հանցագործություններ են…

Սիմոնյանի հակաարցախյան մեկնաբանություններն անմիջապես զայրույթ առաջացրեցին ամբողջ Հայաստանում և Սփյուռքում: Մի քանի խոշոր հայկական և արցախյան կազմակերպություններ հայտարարություններ տարածեցին՝ խստորեն դատապարտելով նրան:

Սիմոնյանն արցախցիներին մնալու և կռվելու մասին դասախոսություն կարդալու փոխարեն լավ կաներ տեսներ սեփական իշխանության աղետալի պահվածքը, որը ոչինչ չարեց Արցախում հայրենակիցներին փրկելու համար, ինչը Հայաստանի իշխանության սահմանադրական պարտավորությունն է։ Ընդհակառակը, 2023 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում խոսում էր Արցախի վրա Ադրբեջանի խոշոր հարձակման մասին, վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհի առաջ խայտառակեց իր արտգործնախարարին՝ Երևանում ուղիղ եթերում հայտարարելով. «Հիմա՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»։ Այսպիսով, Փաշինյանը հիանալի արդարացում տվեց Ադրբեջանին՝ կոծկելու իր զանգվածային հանցագործությունը և վնասեց միջազգային իրավաբանների այն պնդմանը, որ արցախցիները ենթարկվել են էթնիկ զտումների և ցեղասպանության։

Վստահ եմ, որ Հայաստանի հաջորդ ազգայնական իշխանությունը կհայտարարի, որ Փաշինյանի բոլոր բանավոր կամ ստորագrած պայմանագրերը, պարտավորությունները և հայտարարությունները խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքները։ Հետևաբար, դրանք առոչինչ են։

Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը չպետք է իրենց ժամանակը վատնեն՝ Փաշինյանից զիջումներ պահանջելով, քանի որ Հայաստանի հաջորդ իշխանությունը չեղյալ կհայտարարի այն ամենը, ինչ նա զիջում է նրանց։