Էրդողանը պաշտոնից հեռացրել է Անկարայի հատուկ ոստիկանության պետին
Էրդողանն աշխատանքից ազատել է Անկարայի հատուկ ոստիկանության պետին։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Անկարայի պայթյունից հետո անվտանգության ուժերի և ոստիկանության հանդեպ վստահությունը վերականգնելու համար Թուրքիայի նախագահ Էրդողանը աշխատանքից ազատել է Անկարայի հատուկ ոստիկանության պետին։ Նրա փոխարեն Անկարայում հատուկ ոստիկանության պետ է նշանակվել Վանի շրջանի ոստիկանապետը։
Վանի շրջանի հատուկ ոստիկանության պետ Մահմութ Քարասլանը աչքի է ընկել վերջին տարիներին անվտանգության ոլորտում կազմակերպչական բարձր մակարդակով։ Նրան տեղափոխում են Անկարայի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Իսկ Վանում հատուկ ոստիկանության պետ է նշանակվել Ստամբուլի հատուկ ոստիկանության պետի տեղակալ Սուաթ Էքիջին։