Այսօր ունենք հուսահատ սպառող. Բաբկեն Պիպոյան. (տեսանյութ)
«Ինչ որ օջախում դժբախտ դեպք է տեղի ունենում և զուգահեռ տարեդարձ է լինում, չգիտես ցավակցես, թե շնորհավորես, մեզ մոտ այդ վիճակն է»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում անդրադառնալով Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան և Հայաստանում նրանց իրավունքների պաշտպանությանն, ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Ըստ նրա` այսօր ունենք հուսահատ սպառող. երբ սպառողը տեսնում է հույս կա` ինքը գործնական քայլերի է դիմում, իսկ երբ նա զանգում է և տեսնում, որ օգուտ չկա` դադարում է զանգել:
Իրականում պետք է խնդիր լուծել հանրային վերահսկողության պլատֆորմ ստեղծելով:
Մանրամասները ` տեսանյութում