Թուրքիայում սկսվել է Էրդողանի և Զելենսկու հանդիպումը
Թուրքիայում սկսվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Բանակցություններից հետո կստորագրվեն մի շարք համաձայնագրեր։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանը և Զելենսկին հանդիպել են նախագահական համալիրում: Նրանք ավելի ուշ կգլխավորեն պատվիրակությունների հանդիպումը, որը կհավաքվի աշխատանքային ընթրիքի:
Այսօրվա երկխոսությունների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության հարցեր, երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման հետագա քայլերը, Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և այլն։
Բանակցություններից հետո կստորագրվեն պայմանագրեր տարբեր ոլորտներում։
Ավելի ուշ սպասվում է մամուլի ասուլիս երկու ղեկավարների մասնակցությամբ։