Սաուդյան Արաբիայում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները. Ինչ է հայտնի
Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններն ավարտվել են դրանց մեկնարկից 4,5 ժամ անց։
Հայտնի է, թե ինչ են ասել ռուսական կողմի բանակցությունների մասնակիցները լրագրողներին.
Ինչպես նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ նախագահն ինքը կորոշի, թե երբ կսկսվեն շփումները Պուտինի և Թրամփի միջև:
Ուշակովն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ բոլոր հարցերի շուրջ եղել է լուրջ քննարկում, բանակցությունները լավ են անցել:
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցությունների ընթացքում քննարկել են, որ երկու մեծ երկրներ չեն կարող չշփվել միմյանց հետ, ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Նա նույնպես դրական է անվանել հանդիպումը։