Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հասարակություն

Մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս, միայն հացի համար էինք գնում խանութ. Արցախում մնացած Սարգիս Գալստյանի կինը պասում է արդարության

Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը, որն այժմ Ադրբեջանի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով 18 տարվա ազատազրկման է դատապարտված, մինչև վերջ չի ընդունել մեղադրանքները: Նա այժմ ԱԱԾ ենթակայության «Կենտրոն» կալանավայրում է, ապրում է անցյալի մասին մտքերով: Այս մասին գրում է forrights.am-ը:

Փետրվարի 16-ին նա իր կնոջը՝ Մարգարիտա Շահնազարյանին է փոխանցել ԱԱԾ-ի  խցում գրի առած մտորումները և վերջինս հրապարակել է դրանք: Ահա մի կտոր այդ գրառումից. «2023թ. սեպտեմբերի 20-ից հետո մեր տունը դարձել էր առաջին գիծ և թաղամասի տղամարդիկ հավաքվում էին մեր բակում։ Ստեղծվում է ինքնապաշտպանական խումբ։ Մինչև սեպտեմբերի 26-ը ոչ ոք դիրքերից չէր հեռանում, բայց այդ գիշեր, տեսնելով մեքենաների շարասյուները Շուշիի ոլորաններում, խուճապի են մատնվում և թողնում, հեռանում։ Նկարագրել աննկարագրելի տեսարանները այդ օրերի Ստեփանակերտից անհնար է։ Մենք շատ ենք կարդացել ցեղասպանության մասին տեսարանների, գաղթի ու տառապանքների պատմություններ, բայց արի ու տես, զեղասպանությունից 108 տարի անց այն կրկնվում է… Մարդկային խեղճությունն ու վախը հասել էր իր գագաթնակետին։ Անպատկերացնելի խուճապ էր ու սարսափ ու ընդամենը 4 օրում հայաթափվեց Արցախը, դատարկվեց ու հանձնվեց թշնամուն։ Մենք կործանեցինք և կորցրինք Հայրենիքը, հավերժ նզովքի դատապարտեցինք, չկարողացանք արժանի լինել մեր պապերի ու հայրերի ժառանգությանը»։

Մարգարիտա Շահնազարյանը համաձայնվել է զրուցել Forrights.am-ի հետ, ասելով, որ իր ամուսինը՝ Սարգիս Գալստյանը, այս օրերին տխուր է ոչ թե որովհետև բանտարկված է հանիրավի, այլ որովհետև իր կյանքը չէր պատկերացնում առանց Արցախի:

Հայտնի է, որ Սարգիս Գալստյանը այն 2-3 տասնյակ մարդկանցից է, որոնք դուրս չեկան Ստեփանակերտից և որոշ ժամանակ ապրեցին թշնամու տիրապետման տակ, դատարկված Ստեփանակերտում:

«Խանութներ, ռեստորաններ կային, բաց էին, բենզին էր վաճառվում, բայց մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս: Միայն հացի համար էինք գնում խանութ. Մնացած ամենը մեր տանը կար: Նստում էինք ավտո, գնում էինք խանութ, օրը մի անգամ դուրս էինք գալիս, պտտվում էինք, կարոտներս առնում էինք Ստեփանակերտից, ման էինք գալիս: Անհանգստացնողը այն էր, որ փողոցում կարող էին քեզ մոտենալ, հարցնել՝ ուր ես գնում, դակումենտ էիր ցույց տալիս, թե դու ով ես, ու շարունակում էիր ճանապարհդ», - հիշել է Մարգարիտան:

Հարցին, թե ինչու իրենք նախընտրեցին մնալ Ստեփանակերտում, պատասխանել է՝ մնացինք մեր Հայրենիքում, դա բնական է:

«Դատավորը ու դատախազը չեն հասկանում, որ մենք մնացել ենք մեր հայրենիքում, մեր Ստեփանակերտում ու պատրաստ էինք մահվան: Դա ամուսնուս ընտրությունն էր, իսկ ես մնացել եմ իմ ամուսնու մոտ և չգիտեի, ինքը կենդանի կմնա, թե ոչ: Ես չէի կարող նրան մենակ թողնել: Որտեղ ամուսինս, այնտեղ ես»:

Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ: Պատմում է, որ այն օրերին լուր էր տարածվել, թե Արցախի հայկական եկեղեցիները, «Դեդոն ու Բաբոն» քանդում են, և իրենք,  ցանկանալով օգտակար լինել հայրենակիցներին, գնացին, նկարահանեցին ու տարածեցին Արցախի սիմվոլ արձանախմբի կադրերը, ինչը Ադրբեջանի իշխանությունը արգելել էր:

«Մենք գնացել ենք, նկարել ենք, որ Դեդո-բաբոն Բաբոն տեղում են, ու գրեցին, որ թուրքը մեզ տարել է, Դեդո-բաբոյի մոտ զբոսնելու, ու բոլոր լրատվամիջոցները տարածեցին էդ սուտը: Եթե դրանք չլինեին, դատական պրոցեսն էլ չէր լինի: Ես խնդրում էի, գրում էի, որ իմ նյութերը չտարածեն, գրում էին, որ դրանով դուք վտանգում եք իմ կյանքը, բայց մեր հայերը, իմ ընկերները տարածեցին այդ նյութերը, իմ նկարածը  բոլոր հեռուստահաղոդումներում էլ դրեցին, էլ ո՞նց մնայինք Ստեփանակերտում», - ասել է կինը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։