Հրատապ այց ենք կատարելու՝ պարզաբանումներ ստանալու․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավարությանը հորդորում են տեղում լինել. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում հրատապ ուղիղ եթերով հայտնել է, որ ժամը 14.30-ին այցելելու են «Երևան ավտոբուս» ՓԲԸ՝ պարտզաբանումներ ստանալու ավտոբուսների մի շարք վաորդների կողմից ուղևերավարձի բոյկոտին միացած ուղևորներին ավտոբուսից իջեցնելու դեպքերի հետ կապված։
«Մարդկանց հանդեպ իբրև թե հարկադրանքի միջոցներ են փորձում կիրառել, որոշ վարորդներ հանդգնում են չվարել ավտոբուսները։ Մինչև ահազանգով տեղ ենք հասնում՝ միջադեպը ավարտված է լինում։ «Մայր Հայաստան» խմբակցության անունից հիմա ուզում եմ հայտարարել, որ բոլոր հիշյալ դեպքերի վերաբերյալ պարզաբանում ստանալու և վարորդների գործունեության մեջ ինքնիրավության գործոնը բացառելու նպատակով ժամը 14.30-ին «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները, այցելելու են ընկերություն և տեղում, թե աշխատանքային պայմանագրերի, թե առհասարակ օրենսդրության, թե ղեկավարության սուբյեկտիվ իրավասությունների վերաբերյալ մեր խմբակցությունը զրույց կունենա տնօրինության հետ։ Կփորձենք հասկանալ, թե մարդիկ որքան կարող են իրականությունից կտրվել և կամայական քմահաճ կերպով մարդկանց ենթարկել տեռորի։ Որպեսզի ամեն առանձին դեպքի հետից չգնանք՝ բոլոր դեպքերի վիճակագրությունը մեր ձեռքին այցելելու ենք «Երևան ավտոբուս»»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ընկերության ղեկավարությանը հորդորում են տեղում լինել։