Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին միջուկային ծրագրի հարցերում. Պեսկով
Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում:
Այս մասին իրանական IRNA գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան կարևոր է համարում Իրանի հետ լավ հարաբերություններն ու գործընկերությունը և մտադիր է համակողմանի զարգացնել այդ հարաբերությունները, մասնավորապես պատրաստ է օգնել այնպիսի կարևոր խնդիրների լուծման հարցում, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագիրը», - ասել է Պեսկովը։