Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը
Սյուրպրիզներ է, որ սպասվում են ԱԺ-ում․ «Իրավունք»Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը. «Ժողովուրդ»Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»«Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի». «Իրավունք»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Անձը ստուգել է քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը. նախաքննությունն ավարտվել է«Ազգը ռեզինից չէ, պարոն քաղաքապետ». Քաղաքապետարանը կրկին ձախողեց. «Իրավունք»Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով. «Ժողովուրդ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջանում և բոլոր մարզերումՊետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում. «Հրապարակ»Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաԷրդողանը հայտարարել է օկուպացված Արցախում շինարարական լայնածավալ աշխատանքների մասինԹուրքիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-իԱշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնումԵս հավատում եմ ազատության, արդարության, ճշմարտության և Հայաստանի Հաղթանակին. Բագրատ ՍրբազանԻրաքը միջնորդական առաքելություն է իրականացնում Թեհրանի և Վաշինգտոնի միջևՎրաստանը դեռևս չի համապատասխանում էլեկտրաէներգիայի ինտեգրման փաթեթին. ԵՄՎանաձորի «ԲՈՀԵՄ» կամերային թատրոնը մասնակցեց Արմավիրի «Վերելք» 2-րդ հանրապետական թատերական փառատոնին (լուսանկարներ)«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովԽուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներինՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԲիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառըՄիրզոյանը և Ցահքնան քննարկել են հայկական արտադրանքի՝ Էստոնիա արտահանման հնարավորությունըԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններըՌուսաստանի տարածաշրջաններում կրկին վառելիքի պակաս է առաջացել․ ReutersԼեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժություններըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՓաշինյանը ՊԵԿ նախագահին Բրյուսել է գործուղումՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՏվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. քաղաքագետԱնկախ ներսի ու դրսի թշնամիների ցանկությունից՝ նրանք պայքարել են․ ԱբրահամյանՆշվել են Ռուսաստանի և Մոնղոլիայի դիվանագիտական հարաբերությունների 105-ամյակըՏալլինում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԱՄՆ-ն մտադիր չէ ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները. Դոնալդ ԹրամփԹուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանի 8 տարածաշրջանում 2027-ից օտարերկրացիներին կարգելեն աշխատել տաքսու վարորդՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին․ քննարկվել են համագործակցության հարցերԱբու Դաբիում կքննարկեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագրի սկզբունքներըԿոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն էԿանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ցուցակում ներառվել է 62 անձԱրցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար
Հասարակություն

ՀՀ-ում գրանցված բրուցելոզի դեպքերի աճի որոշակի միտում է նկատվում

Հայաստանում գրանցված բրուցելոզի դեպքերի աճի որոշակի միտում է նկատվում, այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից։

«Բրուցելոզը, որը հայտնի է նաև որպես «միջերկրածովյան տենդ», «մալթական տենդ» կամ «ալիքաձև տենդ», զոոնոզ վարակներից է, որը հարուցվում է բրուցելայի տարբեր տեսակների կողմից: Այն զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություն է և ներառված է կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկում։ Մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու խնամքի կամ միսը մշակելու ժամանակ, հում կաթ, պանիր, մածուն, թթվասեր և այլ ցածր ջերմաստիճանում վերամշակված կաթնամթերք օգտագործելու արդյունքում: Հիվանդությունն առավելապես տարածված է Եվրոպայի միջերկրածովյան երկրներում, Հյուսիսային և Արևելյան Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավային և Կենտրոնական Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, այնուամենայնիվ, այն հաճախ աննկատ է մնում և երբեմն չի հաղորդվում: Աշխարհում կան ընդամենը մի քանի երկրներ, որոնք պաշտոնապես զերծ են այս հիվանդությունից, չնայած դեպքեր արձանագրվում են նաև էնդեմիկ երկրներից վերադարձողների շրջանում:

Բրուցելոզը կենդանիներից մարդուն փոխանցվող ամենատարածված զոոնոզներից է, և էնդեմիկ տարածքներում մարդու բրուցելոզը լուրջ հետևանքներ է ունենում հանրային առողջության համար: Անասնաբուծության զարգացումն ու քաղաքաշինությունը, ինչպես նաև անասնաբուծության և սննդի վերամշակման մեջ սանիտարահիգիենիկ միջոցառումների բացակայությունը մասամբ պատճառ են, որ բրուցելոզը դեռևս վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար:

Այս հիվանդությունը համարվում է նաև մասնագիտական վտանգ անասնապահությամբ զբաղվող մարդկանց համար: Մարդիկ, որոնք աշխատում են կենդանիների հետ և շփվում նրանց արյան, ընկերքի, պտղաջրերի հետ, այս հիվանդությամբ վարակվելու առավել մեծ ռիսկ ունեն: Փոխանցման կոնտակտային մեխանիզմը դիտվում է առավելապես մասնագիտական վարակումների դեպքում:

Ըստ ապացույցների վրա հիմնված պահպանողական գնահատման՝ աշխարհում տարեկան հիվանդացությունը կազմում է 2.1 միլիոն մարդ, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան նախկինում ենթադրվում էր:

Բրուցելոզի կանխարգելումը հիմնված է ռիսկի գործոնների վերահսկման և կանխարգելման վրա: Կանխարգելման ամենաարդյունավետ ռազմավարությունը կենդանիների մոտ վարակի վերացումն է: Խոշոր եղջերավոր անասունների, այծերի և ոչխարների պատվաստումները խորհուրդ են տրվում բարձր տարածվածություն ունեցող էնզոոտիկ տարածքներում: Այն երկրներում, որտեղ կենդանիների վարակի վերացումը պատվաստումների կամ վարակված կենդանիների ոչնչացման միջոցով հնարավոր չէ, մարդկանց վարակի կանխարգելումը հիմնականում հիմնված է իրազեկվածության բարձրացման, սննդի անվտանգության միջոցառումների, աշխատանքային առողջության և լաբորատոր անվտանգության վրա:

2022 թվականի համար ԵՄ անդամ 29 երկրներ ներկայացրել են բրուցելոզի տվյալներ։ Դրանցից 18 երկիր հայտնել է հիվանդության 226 հաստատված դեպքերի մասին։ Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան հայտնել են հաստատված դեպքերի ամենամեծ քանակի մասին, որոնք կազմում են ԵՄ-ում գրանցված բոլոր դեպքերի 81%-ը: 2022թ.-ին ԵՄ-ում հաղորդման մակարդակը կազմել է 0.05 դեպք 100.000 բնակչության համար: Համեմատաբար բարձր ցուցանիշը գրանցվել է Հունաստանում՝ 0.33` 100.000 բնակչի համար, որին հաջորդում են Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան և Շվեդիան՝ համապատասխանաբար 0.15, 0.13 և 0.10 դեպքով` 100.000 բնակչի հաշվով:

Միևնույն ժամանակ Հայաստանում 2022թ.-ին հաստատված դեպքերի թիվը եղել է 278, որը 100.000 բնակչի հաշվով 9.4 է կազմել: Համեմատելով ԵՄ-ում ամենաբարձր ցուցանիշ գրանցած Հունաստանի հետ, Հայաստանում 100.000 բնակչի հաշվով գրանցված ցուցանիշը 28 անգամ գերազանցում է Հունաստանի ցուցանիշին և 188 անգամ ԵՄ անդամ բոլոր երկրներում միասին գրանցված ցուցանիշին:

2023 թվականին ԵՄ բնակչության մոտ գրանցվել է բրուցելոզի 259 հաստատված դեպք, ինչը համապատասխանում է Եվրամիությունում բրուցելոզի գրանցված դեպքերի մակարդակին, որի ցուցանիշը կազմում է 0.06 դեպք` 100.000 բնակչության հաշվով: Սա 2022 թվականի համեմատ 14.1% հարաբերական աճ է (0.05 դեպք`100.000-ի բնակչության հաշվով):

Հայաստանում 2023թ.-ին նույնպես գրանցված դեպքերի թվաքանակի աճ է գրանցվել 2022թ.-ի համեմատ` 1.2 անգամ: Հայաստանում գրանցված դեպքերի քանակը 2023թ.-ին եղել է 324, իսկ ցուցանիշը կազմել է 11`100.000 բնակչի հաշվով, որը ԵՄ անդամ երկրների ընդհանուր ցուցանիշից բարձր է 183 անգամ:

2023 թվականին ԵՄ-ում մարդկանց վարակման դեպքերի մասնաբաժինը կազմել է 64% (136 դեպքերից 87-ը ունեն հայտնի ճամփորդական վերհուշ), ինչը 2022թ.-ի 62.3%-ի համեմատ (66-ը 106-ից) աճ է: 2019-2021 թթ. անհայտ ճամփորդական կարգավիճակ կամ ծագում ունեցող դեպքերի մասնաբաժինը կազմել է 47.5%:

Հատկանշական է սակայն այն, որ երկու անդամ պետությունները (Իտալիա և Պորտուգալիա) ունեին հիվանդությունից զերծ գոտու կարգավիճակ:

2023 թվականին սննդային ճանապարհով փոխանցվող բրուցելոզի ոչ մի բռնկում չի գրանցվել, իսկ բրուցելոզի դեպքերի ընդհանուր միտումը 2019-2023 թվականներին էական աճ կամ նվազում չի արձանագրել:

Մարդկանց շրջանում հաղորդված վարակների մեծ մասը պայմանավորված է եղել Brucella melitensis-ով, 74 դեպքերից 68-ում հայտնաբերվել է որպես էթիոլոգիական գործոն (91.9%):

2023 թվականին 22 անդամ պետություններ և Միացյալ Թագավորությունը (Հյուսիսային Իռլանդիա) բրուցելոզից զերծ կարգավիճակ են ունցել:

Արձանագրված հիվանդությունների բացարձակ ցուցանիշները ՀՀ-ում 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հետևյալն են. բրուցելոզի առաջնակի հաստատված բոլոր ձևերը կազմել են 312 կամ 10.5` 100.000 բնակչի հաշվով, որից 265-ը գյուղական բնակավայրերում է արձանագրվել: Դեպքերից 33-ը (4.5/100.000 բնակչի հաշվով) մինչև 18 տարեկանների մոտ է արձանագրվել, ընդորում 2-ը` 0-2 տարեկանների, իսկ 1-ը` 3-6 տարեկանների շրջանում: Հայտնաբերված քրոնիկ բրուցելոզ արձանագրվել է 37 անձի մոտ, որից 26-ը գյուղաբնակ բնակչության մոտ, իսկ 2-ը` մինչև 18 տարեկանների շրջանում:

2024 թվականի ընթացքում ՀՀ բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի (329 դեպք, որից 279 գյուղաբնակների մոտ, իսկ 35-ը մինչև 18 տարեկանների մոտ) 70%-ի մոտ վարակը պայմանավորված է եղել սննդային (տարբեր անհատներից գնված թարմ պանիր, ջերմային մշակման չենթարկված կաթ, ոչ լիարժեք թերմիկ մշակման ենթարկված միս), իսկ մնացած 30%-ի դեպքում՝ կոնտակտ-կենցաղային գործոններով։

Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ վերջին հինգ տարիներին ՀՀ-ում գրանցված բրուցելոզի դեպքերի քանակը էապես չի տարբերվում ըստ տարիների, սակայն նկատվում է դեպքերի աճի որոշակի միտում: Հատկանշական է, որ Հայաստանում դեռևս շարունակվում են, հատկապես գյուղական բնակավայրերում, գրանցվել բրուցելոզի դեպքեր, որոնք էապես գերազանցում են ԵՄ անդամ երկրներում գրանցվող դեպքերի թվաքանակին: Սա ևս մեկ անգամ պարտավորեցնում է մեզ հիշեցնել ոչ գործարանային արտադրության կաթնամթերքի վաճառքի և սպառման վտանգը վարակի տարածման տեսանկյունից և մասնագիտական անվտանգ աշխատանքի գործելակարգը»,- ասվում է հաղորդագրությու