ԱՄԷ-ում սկսվել են ռուս-ամերիկյան բանակցությունները
Էր Ռիադում բանակցություններ են սկսվել ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Բանակցություններն ընթանում են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում:
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Էր Ռիադ, նրանք բանակցություններ կվարեն ամերիկյան պատվիրակության հետ։
Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը կարող է միանալ Ռուսաստանի ներկայացուցիչներին՝ քննարկելու տնտեսական հարցեր։