Հանքի փլուզում Ղազախստանում. փլատակների տակ մնացած բոլոր հանքափորները մահացել են
Ղազախստանի Ուլիտաու շրջանի Ժոմարտ հանքավայրում փլուզում է տեղի ունեցել:
Արդյունքում յոթ հանքափորներ մնացել են փլատակների տակ, բոլորը մահացել են, հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են Արտակարգ իրավիճակների վարչության 21 աշխատակից և յոթ միավոր տեխնիկա, ինչպես նաև փրկարար ծառայության երկու ստորաբաժանումներ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և կառավարությանը հանձնարարել ողբերգության պատճառների մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։