Ուկրաինական պատվիրակությանը Արաբական Էմիրություններում տեղավորել են «Մոսկվա» հյուրանոցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենան, սոցցանցերում հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններ ժամանած ուկրաինական պատվիրակությանը տեղավորել են «Մոսկվա» հյուրանոցում։
Ինչպես նշում է Life-ը, չորս աստղանի «Մոսկվա» հյուրանոցը, ըստ օգտատերերի վարկանիշների, բնութագրվում է հարմարավետության միջին մակարդակով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 16-ին ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այս մասին քաղաքական գործիչը գրել էր իր Telegram ալիքում։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ պաշտոնական այցի ընթացքում իրեն ուղեկցում է առաջին տիկին Օլենա Զելենսկայան։