Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը շրջվել է Տորոնտոյի օդանավակայանում. կան մեծ թվով տուժածներ
Միջադեպ է տեղի ունեցել Տորոնտոյի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի վայրէջքի ժամանակ:
Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը: Delta Airlines-ի ինքնաթիռը շրջվել է։
Ինքնաթիռը ժամանել է Մինեապոլիսից, դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բրիգադները, անձնակազմի բոլոր անդամներն ու ուղեւորները հայտնաբերվել են։
Մոտ 18 մարդ վիրավորվել է, վնասվածքների լրջությունը դեռ ամբողջությամբ պարզված չէ, գրում է CTV-ն՝ վկայակոչելով բժշկական ծառայությունները։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ուղևորների մեծ մասը չի տուժել: