Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժըԱրամ Ա կաթողիկոսը «Կիլիկյան Իշխան» շքանշանով է պարգևատրել Կիպրոսի նախագահինՈւկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. ՄակրոնԿամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՎերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարարԳերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասինԱկնալիճում բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնումԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազԻրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում. Մանե ԹանդիլյանՄեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդըՀունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշիՔննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշըԱՄՆ-ն Իսրայելից չի պահանջում զորքերի դուրսբերում Հարավային Լիբանանից. ԿացԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպըԿարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումԳերմանիայի իշխանությունները մտադիր են սահմանափակել սոցցանցերի օգտագործումը մինչև 13 տարեկան երեխաների համարԻրանի հետ պատերազմը կարող է դառնալ Թրամփի քաղաքական դարաշրջանի «վերջը». Թաքեր ԿառլսոնՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցՈւժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.ՀասրաթյանԸնտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներըԻսրայելը պետք է սկսի իր զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից.ՄակրոնԱլ-Հիլալը պատրաստվում է 170 միլիոն եվրո առաջարկել Բարսելոնայի աստղի համարՔանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու ենՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղումՓարիզը քննարկում է հայ գերիների և Արցախի մշակութային ժառանգության հարցերը. Բաքվի նյարդային արձագանքըՄեդվեդևը ՀՀ-ին և մի շարք այլ երկրների մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանը աջակցելու մեջՀունիսի 25-ին 1 ժամով հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինենՔաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Փաստաբանը՝ Իշխան Սաղաթելյանի գործի մասին
Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով
ԱԱՏՄ ղեկավարի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավորՊարզ մի երևույթ կա՝ ինչքան ազգային նկարագրով, պայքարող մարդիկ կան, հետապնդվում են. ՄրոՎահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահն անդրադարձել են էներգետիկ համակարգի առջև ծառացած մարտահրավերներինՀարավային Կովկասում իրավիճակը կարող է սրվել. ՀԱՊԿՆատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ. Փաստինֆո«Միլլկաթ»-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԱրմեն Գրիգորյանի՝ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին մասնակցությունն ընդգծում է ՀՀ-ի շարունակվող հեռացումը ՌԴ-ից և մերձեցումը ԵՄ-ին. BloombergՀայաստան-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները. CivilnetՖրանսիայում գրանցվել է էբոլայի վարակի առաջին դեպքըԻրավիճակը նման է ստալինյան ժամանակաշրջանին. Մենուա Սողոմոնյանը՝ Չալաբյանի գործի մասինՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԿարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը. տեղի է ունեցել Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հեռախոսազրույցըՓաստագրվել է Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս վիճակըՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը
Հասարակություն

Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բոլոր մանրամասներին․ Ռոբերտ Քոչարյանը՝ բանակցային գործընթացի մասին

ԼՂ հարցով բանակցային գործընթացը մինչև 1999 թվականը հետևյալ բովանդակությունն ուներ․ համանախագահներն ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ընդհանուր պետության առաջարկն ինչ էր. ինքնորոշված ԼՂ և Ադրբեջանը համատեղ պետություն էին ստեղծում ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս 2 սկզբունքը: Վաշինգտոնում Ալիևն ինձ ասաց՝ «եկեք իրարից պոկվենք»։ Այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը։ Մտածում էի, որ եթե այդ հարցն Ալիևը բարձրացնի համանախագահների առջև, մենք այս կաղապարված իրավիճակից դուրս կգանք։ Այո, բանակցում էինք, ինքը առաջարկում է դա, ասում էի՝ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այդ քննարկումները կբերեն մեզ համար ընդունելի տարբերակի: Ինչի էի համոզված, որովհետև այդ ընթացքում Ալիևը ստանում էր 6 շրջան, կար մոտիվացիա»,- նշել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հաղորդել է, որ ԱՄՆ-ի կողմից որևէ առաջարկ չի եղել, բանակցային գործընթացում առաջարկները տալիս էինք Մինսկի խմբի անունից:

«Ալիևն ամերիկյան կողմին պատմել էր բանակցային գործընթացի մասին, ամերիկյան պատվիրակությունը եկել էր Հայաստան՝ հասկանալու համար՝ իսկապես դա այդպես է։ Այդ 2 տարի տևած առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ առաջարկ գրավոր չի եղել»,- ասել է նա և հավելել, որ փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան դերակատարություն ունի այս հարցում։

Քոչարյանը հաղորդել է, որ նախքան ԱՄՆ պատվիրակության Երևան ժամանելը նա Մոսկվայում հանդիպել է Ելցինի հետ․ «Ելցինը վատառողջ էր, ինձ ասեց` Ալիևը շատ գոհ է ձեր բանակցություններից: Ես հարցրեցի՝ մանրամասներին տեղյա՞կ եք, նա ասաց՝ ոչ: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամենի ինչից, որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի»,- նշել է Քոչարյանը։