Պեսկովը պատմել է, թե ինչ են քննարկելու ռուս-ամերիկյան կողմերը Սաուդյան Արաբիայում
Սաուդյան Արաբիան ընտրվել է որպես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վայր, քանի որ այն հարմար է և՛ ռուսական, և՛ ամերիկյան կողմերին:
Այս մասին լրագրողներին պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Սաուդյան Արաբիա մեկնած նախագահի օգնական Յուրի Ուշակովն Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, բացի երկու երկրի հարաբերություններից, կքննարկեն ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների և երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը, նրա խոսքով, նույնպես նվիրված կլինի ուկրաինական կարգավորման շուրջ հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը: