Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի ուղղությամբ ձվեր են նետել Թբիլիսիի օդանավակայանում
Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգիա Գախարիայի ուղղությամբ Թբիլիսիի օդանավակայանում ձվեր են նետել։ Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ից 16-ը Մյունխենում կայացած անվտանգության համաժողովից հետո քաղաքական գործչի՝ Վրաստան վերադառնալու ժամանակ։
Անհայտ անձինք մի քանի հավի ձու են նետել հանրապետության նախկին վարչապետի վրա, որից հետո նա հեռացել է այլ ուղղությամբ։