ԱՄՆ Պետքարտուղար Մարկ Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ռուս պաշտոնյաների հետ սպասվող բանակցություններից առաջ, հայտնում է Reuters-ը։
Ռուբիոն, ով հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, Սաուդյան Արաբիայում կհանդիպի ռուսական պատվիրակության հետ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցի և Մերձավոր Արևելքի հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկովի հետ:
Թե կոնկրետ ով է ներկայացնելու ռուսական կողմը, դեռ հայտնի չէ։
Բանակցությունները կլինեն վերջին մի քանի տարվա ընթացքում ռուս և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ առ դեմ քննարկումներից մեկը և նպատակ ունեն ճանապարհ հարթել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման համար: