Ֆիդանը Մոսկվային և Կիևին առաջարկում է բանակցություններ վարել Թուրքիայում
Թուրքիան ևս մեկ անգամ առաջարկել է Մոսկվային և Կիևին բանակցություններ վարել իր տարածքում։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
«Մենք առաջարկում ենք, որ երկու կողմն էլ բանակցություններ վարեն մեր տարածքում, սակայն կան որոշակի կետեր»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը գտնվում են նախնական բանակցությունների փուլում։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԱՄՆ-ն այժմ խաղաղության ծրագիր է մշակում»,- ասել է Ֆիդանը։