Բակո Սահակյանը չի արձագանքել սահմանադրական փոփոխությունների հետ կապված խնդրանքին
Երբ գործընթաց սկսվի այն ժամանակ ես կխոսեմ: Nespress.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով սահմանադրության հնարավոր փոփոխությանը: Նկատենք, որ Արցախի հանրապետության 5 խորհրդարանական և 3 արտախորհրդարանական կուսակցություններ դիմել են նախագահ Բակո Սահակյանին սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու խնդրանքով։ Դավիթ Բաբայանը ձեռնպահ մնաց պատասխանել, թե, որքանով է անհրաժեշտ Արցախում նախագահական կառավարման մոդելից անցնել խորհրդարանականի:
«Ես չէ, որ պետք է խոսեմ կառավարման համակարգի մասին: Կուսակցություններն իրենք են դիմել նախագահին ու իրենք էլ թող պատասխանեն, թե որքանով է անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները: Բակո Սահակյանը դեռևս նրանց ոչ մի պատասխան չի տվել: Երբ այդ հարցը քննարկվի իրավական շրջանակներում և գործին ընթացք տրվի, այն ժամանակ ես կխոսեմ»,-եզրափակեց նախագահի մամուլի խոսնակը: