Պուտինը ցանկանում է կանգ առնել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցելու ցանկության բացակայությունը մեծ խնդիր կլինի Վաշինգտոնի համար, սակայն Ռուսաստանի ղեկավարը ձգտում է խաղաղության։
«Ոչ, ես կարծում եմ, որ Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը», - ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը։
«Կարծում եմ, որ նա ցանկանում է վերջ տալ դրան, իսկ ռուսները ցանկանում են արագ հաղթահարել իրենց խնդիրները»,- հավելել է Թրամփը:
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես պատրաստ է բանակցությունների՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։