Տավուշում մահացած զինվորը պետք է զորացրվեր աշնանը
Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացած զինծառայող 19-ամյա Կամո Մարտիրոսյանը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2014թ.-ի աշնանը:
Newspress.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ զինծառայողի մահվան հանգամանքները ճշտվում են, մանրամասների համար պետք է դիմել Քննչական կոմիտե: